Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ կողմերը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը։ Կրեմլի մամուլի ծառայությունը Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցի մասին առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդում։